Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Նոր ձայնագրություններ, համերգներ. Կոնստանտին Օրբելյանը չի կորցնում կապը հայ ստեղծագործողների հետ

Նոր ձայնագրություններ, համերգներ. Կոնստանտին Օրբելյանը չի կորցնում կապը 
հայ ստեղծագործողների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, որը Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում, նոր ձայնագրություններ թողարկում՝ չկորցնելով կապը հայ ստեղծագործողների հետ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է դիրիժորի հետ զրույցը Օրբելյանի հյուրախաղերի, գործունեության ու ծրագրերի մասին:

433934335_992089798949533_2658173286560515870_n.jpg (101 KB)

-Ուրախությամբ հետևում ենք Ձեր ելույթներին աշխարհի տարբեր բեմերում և այնպիսի տպավորություն է, որ այս տարվա հյուրախաղերը շատ են և բազմազան։

-Այո, դուք իրավացի եք. այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ նպաստել տարբեր երկրներում մշակութային նախագծերի իրագործմանը։ Հյուրախաղերն իրականացվում են Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբում իմ հիմնական աշխատանքին զուգընթաց։ Նաև ձայնագրություններն են կարևոր տեղ զբաղեցնում իմ գործունեության մեջ։

433930719_1836800626740439_8990599533496031141_n.jpg (153 KB)

-Անցյալ տարի հայ արտիստների մասնակցությամբ շքեղ ալբոմներ ձայնագրեցիք, իսկ այս տարին մեկնարկեցիք «Delos Music» աշխարհահռչակ ընկերությունում նոր ձայնագրությամբ, ինչի առթիվ շնորհավորում ենք։

-Շնորհակալություն գնահատանքի և իմ գործունեության նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության համար։ Նախորդ տարի տաղանդաշատ արտիստներ Լիպարիտ Ավետիսյանի և Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ ձայնագրություններ արեցինք, իսկ այս տարեսկզբին Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և շնորհալի թավջութակահարուհի Քրիստինա Ռեյկո Կուպերի  մասնակցությամբ «Delos Music»-ում նոր ձայնագրություն իրականացրինք։ Հուսամ՝ հայ արտիստների մասնակցությամբ առաջիկայում դարձյալ նոր ալբոմներ կթողարկենք:

-Որքանով նկատել ենք Դուք մշտապես ակտիվ ստեղծագործական կապի մեջ եք հայ արտիստների հետ։

-Ես բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների, բարեկամների հետ։ Մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում, քննարկում տարատեսակ ստեղծագործական ծրագրեր։ Սա անդադար և շարունակական պրոցես է։

434023107_1805350199891386_5634472136184216287_n.jpg (381 KB)

-Պարոն Օրբելյան, օրերս Ձեր ղեկավարությամբ Ռումինիայում շքեղ համերգային տոն կայացավ։ Մենք առիթ ունեցանք այդ ելույթը վայելելու հեռուստատեսային հեռարձակմամբ...

-Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացավ ամենամյա «Մեծ օպերային պարահանդես»-ը, որը կազմակերպվում էր 29-րդ անգամ։ Հանդես եկան տենոր Սթիվեն Կոստելլոն, սոպրանո Եկատերինա Սյուրինան և սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին՝ Ռումինիայի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։ Ի դեպ, Սթիվեն Կոստելլոն և Ֆեդերիկո Մոնդելչին իմ հրավերով հանդես են եկել նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Անչափ հետաքրքիր ձևաչափ էր. հանդիսատեսին նույնպես հնարավորություն է տրվում անմիջական մասնակցություն ունենալ համերգային ներկայացմանը։

-Հագեցած ստեղծագործական տարի է, և կարծում եմ՝ զրույցի նյութ դեռ կլինի, բայց  եթե դեմ չեք, անդրադառնանք Ձեր ղեկավարությամբ Բուխարեստում տեղի ունեցած համերգին։

-Փետրվարի 22-23-ին Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ վիրտուոզ ջութակահարուհի Միխայելա Մարտինի հետ ներկայացրինք Հարությունյանի, Խաչատրյանի ստեղծագործություններից և Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Ռումինիայի ազգային թատրոնում էլ տեղի ունեցավ շնորհաշատ սոպրանո Լալի Խաբալովայի դեբյուտը։ Կարծում եմ ՝գեղեցիկ համերգային երեկո էր։

433942240_806282308019593_6419781739158483511_n.jpg (148 KB)

-Ուրախ կլինենք պարբերաբար հայ լսարանին իրազեկել Ձեր ընթացիկ ծրագրերի մասին։

-Ես նույնպես ուրախ եմ, որ առիթ եղավ զրուցելու և խնդրում եմ փոխանցել ջերմագին ողջույններս իմ հայրենակիցներին։

433964560_1325805065478952_7763888346844192127_n.jpg (450 KB)

433960849_1086947219251338_3576113836978866929_n.jpg (173 KB)

433968029_950042976259528_3785624963974691552_n.jpg (157 KB)

433991158_740045674584935_1487441428362502195_n.jpg (212 KB)

434001173_1340528816633644_4587948611570921685_n.jpg (188 KB)

434065043_728440329397252_9099202592279800507_n.jpg (154 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]