Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ամեն ինչ անելու եմ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար. Արծվիկ

Ամեն ինչ անելու եմ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար. Արծվիկ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2017»  երգի միջազգային  մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մարտական է տրամադրված: Նա պատրաստվում է լավագույնս երգելու թե  գլխավոր փորձին, որի ընթացքում ժյուրին գնահատելու է, թե եզրափակիչ համերգում:

«Ես ամեն ինչ անելու եմ այս երգի միջազգային մրցույթում լավ երգելու և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար: Ասեմ, որ տրամադրությունս շատ բարձր է: Շատ ոգևորված  եմ իմ կատարման վերաբերյալ ստացած արձագանքներից: Անսահման շնորհակալ եմ ինձ սատարելու համար, դա, իսկապես, շատ կարևոր է: Առաջին կիսաեզրափակիչի ելույթից հետո վստահ եմ, որ թռչելու համար թևեր պետք չեն: Այնպես որ, վաղը ևս հեռուստադիտողները մասնակից կլինեն հիշարժան տպավորիչ թռիչքի»,-Կիևից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արծվիկը:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո:

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այսօր կմասնակցի եզրափակչից առաջ գլխավոր երկու փորձերի, որոնցից վերջինը կգնահատվի ժյուրիի անդամների կողմից:

Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am