Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ժերար Դեպարդիեն Բրեժնեւին կմարմնավորի «Պրահայի գարնան» մասին ֆիլմում

Ժերար Դեպարդիեն Բրեժնեւին կմարմնավորի «Պրահայի գարնան» մասին ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժերար Դեպարդիեն համաձայնել Է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին մարմնավորել «Մարդկային դեմք» աշխատանքային անվանումը կրող ֆիլմում: Կինոնկարը, որը նկարահանելու Է խորվաթ ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչը, նվիրված Է 1968 թվականի օգոստոսյան իրադարձություններին եւ «Պրագայի գարնան» գլխավոր հերոսին՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պարոն Դեպարդիեյի հետ մենք ստորագրել ենք պարտավորագիր,-CTK գործակալությանը հայտնել Է ժապավենի պրոդյուսեր Անդրեյ Լեկան:-Սեպտեմբերին մենք նրա ու իր թիմի հետ կտեսնվենք Փարիզում եւ կքննարկենք ֆիլմի նկարահանումների մանրամասները»:

Առայժմ ֆիլմի սցենարը պատրաստ Է կիսով չափ: Ներկայում դրա հեղինակը՝ սլովակցի սցենարիստ Կարոլ Գլավկան, Պրահայում գրում Է սցենարի վերջաբանը, որը պետք Է պատրաստ լինի սեպտեմբերի վերջին: Պլանավորվում Է, որ նկարահանումները կսկսվեն 2021 թվականին, իսկ ժապավենը մեծ Էկրանին կհայտնվի 2022 թվականին: Ֆիլմի ենթադրվող բյուջեն 250 մլն կրոն Է (ավելի քան 10 մլն դոլար), ինչը ֆիլմը դարձնում Է սլովակցի կինեմատոգրաֆիստների կողմից երեւիցե նկարահանվածներից ամենաթանկը: Առայժմ հայտնի չԷ, թե ով կլինի Դուբչեկի դերակատարը: «Նրան կմարմնավորի համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններից մեկը, բայց նրա հետ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել»,-հայտնել Է Անդրեյ Լեկան:

Չեխոսլովակիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ալեքսանդր Դուբչեկը (1921-1992 թթ.) 1968 թվականի սկզբին Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում (ՉՍՀ) «մարդկային դեմքով» սոցիալիզմի կառուցման կուրս Էր վերցրել եւ ընդգրկուն ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու փորձ նախաձեռնել: Այդ ժամանակաշրջանը, որն ստացել Է «Պրահայի գարուն» անվանումը, ավարտվել Է 1968 թվականի օգոստոսին, երբ երկիր մտցվեցին Վարշավյան պայմանագրի երկրների (ԽՍՀՄ, ԳԴՀ, Լեհաստան, Հունգարիա եւ Բուլղարիա) զորքերը: Դուբչեկն ինքը դրանից հետո հեռացվեց Կոմկուսից, զրկվեց պատգամավորական լիազորություններից եւ ուղարկվեց Սլովակիա, որն այն ժամանակ ՉՍՀ-ի մաս Էր կազմում, որտեղ մինչեւ 1981 թվականին կենսաթոշակի անցնելն աշխատել Է անտառային տնտեսության համակարգում: Ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչը «Պրահայի գարնան» իրադարձությունների ականատեսն Է եղել, քանի որ այդ ժամանակ սովորում Էր Պրահայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (FAMU), որն ավարտել Է 1971 թվականին: Ներկայում նա ապրում Է Պրահայում, բայց տարվա կեսը սովորաբար անցկացնում Է Խորվաթիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am