Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Մանասյանը դուրս է մնացել ՕԽ վարկանիշային մրցաշարից. մարտի 10-ին Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Մանասյանը դուրս է մնացել ՕԽ վարկանիշային մրցաշարից. մարտի 10-ին 
Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԲռնցքամարտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում մարտի 10-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Իտալիայում ընթացող մրցաշարի մրցումային հերթական օրը պայքարի մեջ կմտնեն Ռուդոլֆ Գարբոյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը պարտություն էր կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Վարկանիշային մրցաշարից դուրս են մնացել նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգԱրթուր Բազեյանը, իսկ կանանց թիմից` Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, ՏաթևիկԽաչատրյանը և Էլիդա Քոչարյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am