Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար աշնանը ամենահանրաճանաչ ուղղություններից է դարձել Հայաստանը

Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար աշնանը ամենահանրաճանաչ ուղղություններից 
է դարձել Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի զբոսաշրջիկներն աշնանը զանգվածաբար որոշել են մեկնել երկու ուղղություններով. «թավշյա սեզոնին» հանգստի ամենահանրաճանաչ վայրերը դարձել են Հայաստանն ու Ղրղզստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է «Տուտու» առցանց ծառայության ուսումնասիրության մեջ:

Ըստ վերլուծաբանների` սեպտեմբերին և հոկտեմբերին ամրագրումների առումով առաջատար են մերձավոր արտասահմանի երկրները, իսկ Հայաստանին եւ Ղրղզստանին ընդհանուր հաշվով բաժին է ընկնում ձեւակերպված տոմսերի գրեթե 30 տոկոսը:

Զբոսաշրջիկների համար պահանջված  պետությունների վարկանիշում հայտնվել են նաև Մոլդովան, Ուզբեկստանը, Բելառուսը, Հունաստանը, Կիպրոսը և Բուլղարիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am