Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արդեն ավանդույթ դարձած այս տոնակատարությունն այս տարի ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։

«Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց կարևոր մասնակցությունն են բերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, թանգարանները, համալսարանները, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցները և գրադարանները:

Երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իր զգալի ներգրավվածությունն ունի նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցաբար կազմակերպում է մի շարք միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում՝ ապրիլի 21-ին և 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա կանադացի հանրահայտ երգիչ Գառուի համերգը՝ նվիրված Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության տասնամյակին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am