Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրական դաշտում. ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին

Բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրական դաշտում. ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում 
ներքաղաքական իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը երկրի ներքին գործն են, իսկ ՌԴ-ն շահագրգռված է դաշնակից երկրի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում: Ինչ վերաբերվում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին է»,-  ասաց Զայցևը:

Ալեքսեյ Զայցևի խոսքով՝ ՌԴ-ն մշտապես հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ակտիվ աջակցելուն, առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաեւ Երևանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am