Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ալժիրում բացվել է 53-րդ միջազգայն տոնավաճառը 20 երկրների ավելի քան 700 ընկերությունների մասնակցությամբ

Ալժիրում բացվել է 53-րդ միջազգայն տոնավաճառը 20 երկրների ավելի քան 700 ընկերությունների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հունիսի 13-ին երկրի մայրաքաղաքի Ցուցահանդեսների պալատում բացել Է Ալժիրի 53-րդ միջազգային տոնավաճառը (FIA), որը տեղի Է ունենում «Հանուն ռազմավարական գործընկերության» նշանաբանի ներքո եւ կտեւի մինչեւ հունիսի 17-ը: Տնավաճառին մասնակցում են ավելի քան 700 ընկերություններ 20 երկրներից: Այս տոնավաճառի պատվավոր հյուրն ԱՄՆ-ն Է, հաղորդում Է Algeria Press Service լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի տաղավար այցելության ժամանակ Թեբունը շփվել Է ամերիկացի տնտեսական գործարկուների հետ՝ ընդգծելով «Ալժիրի ընկերությոնների հետ համագործակցության եւ գործընկերային հարաբերությունների հաստատման կարեւորությունը»:

ԱՄՆ-ն Ալժիրի տոնավաճառում ներկայացնում են այնպիսի հատվածների 35 ընկերություններ, ինչպիսիք են Է Էներգետիկան, շինարարությունը, գյուղատնտեսությունը, պարենային արդյունաբերությունը, հիդոտեխնիկան, շրջակա միջավայրը, ավիացիոն արդյունաբերությունը եւ կրթությունը: Պետության ղեկավարը նաեւ եղել Է Ալժիրի տաղավարում, որտեղ ծանոթացել Է ռազմական, մեքենաշինական եւ թեթեւ արդյունաբերության վիճակին եւ նվաճումներին, այն ընկերությունների գործունեությանը, որոնք մանագիտացած են Էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի արտադրությունում: FIA տոնավաճառում մասնակիցների ճնշող մեծամասնությունն Ալժիրի ընկերություններն են, դրանց թիվը 530 Է (147 պետական եւ 383 մասավոր):

Օտարերկրյա ընկերություններն ավելի քան 180 են: Միջոցառման հարթակներում կկազմակերպվեն գործարար հանդիպումներ եւ խորհրդաժողովներ, կքննարկվեն գործընկերության եւ Ալժիրում ներդրումների հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am