Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Brent տեսակի նավթը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 125 դոլարը

Brent տեսակի նավթը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 
125 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ICE բորսայում 2022 թվականի օգոստոսին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսային պայմանագրի գինը այս տարվա մարտի 9-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է՝ հասնելով բարելի դիմաց 125 դոլարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով առևտրային հարթակի տվյալները։

Brent տեսակի նավթի գինն աճել է 2,26%-ով՝ հասնելով 125,03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ավելի ուշ գինը փոքր-ինչ նվազել էր՝ հասնելով 124,71 դոլարի:

Անցյալ շաբաթ հաղորդվեց, որ Brent տեսակի նավթի գինը 2022 թվականի մարտի 24-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է մինչև 122 դոլար։ Հունիսի 8-ին գներն աճել են 1,4%-ով՝ հասնելով բարելի դիմաց 122,26 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 1,52%-ով՝ հասնելով 121,21 դոլարի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am