Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գիտությունը, կրթությունը և տնտեսությունը փոխկապակցված են. Փաթափությանը ձևակերպել է Հայաստանի պայծառ ապագայի իր բանաձևը

Գիտությունը, կրթությունը և տնտեսությունը փոխկապակցված են. Փաթափությանը 
ձևակերպել է Հայաստանի պայծառ ապագայի իր բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունը, կրթությունը և տնտեսությունը փոխկապակցված են՝ երաշխավորելու Հայաստանի ավելի պայծառ ապագան: Հայաստան այցի արդյունքում այս եզրահանգմանն է եկել հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը:

«Ես սկզբում զարմացած էի, թե ինչու է Էկոնոմիկայի նախարարությունը հրավիրում գիտնականների Հայաստան: Բայց հիմա դրա մասին ավելի շատ մտածելով՝ ես հասկացա, որ գիտությունը, կրթությունը և տնտեսությունը փոխկապակցված են՝ երաշխավորելու Հայաստանի ավելի պայծառ ապագան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Փաթափությանը շնորհակալություն է հայտնում նախարարությանը՝ իրեն այդ հետաքրքիր նախաձեռնության՝ «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման մասը դարձնելու համար:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Անդրադառնալով Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներին՝ Նոբելյան մրցանակակիրն ընդգծում է «Սինոփսիս» իր այցի մասին, տեղյակ է նաև երկրում գործող բարձր տեխնոլոգիական շատ ընկերություններից:

«Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես են նրանք օգնում կրթություն ստանալու այն մարդկանց, ում պետք է աշխատանքի ընդունեն, դա օգնում է գիտությանը և տեխնոլոգիաներին, ինչպես նաև երիտասարդ գիտնականներին՝ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելու: Այսպիսով` շատ տպավորիչ էր այն, ինչ ես տեսա այստեղ: Կարծում եմ, որ սա հիմք է՝ այս տեսակի համագործակցության այլ ձևեր ստեղծելու համար: Գիտությունը, տեխնոլոգիաները, Սինոփսիսը, այլ ընկերություններ կօգնեն տնտեսությանը», - հավելեց գիտնականը:

Փաթափությանը վստահ է՝ քանի դեռ այդ արդյունավետ խելացի ռազմավարությունը շարունակվում է, ապագան շատ պայծառ կլինի:

Նա նաև առանձնացրեց Հայաստանում իր այցելություններից, հանդիպումներից մի քանիսը. «Ինձ համար այնքան զգացմունքային պահ է Ծիծեռնակաբերդ այցելելը։ Մեկ այլ կարևոր իրադարձություն էր վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումը»:

Անվանի գիտնականը տպավորվել է նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան այցելությամբ:

Նոբելյան մրցանակակիրը ոգևորված է երկրի ապագայով, արդեն նաև որոշել է, թե ինչպես է համագործակցելու Հայաստանի իր կոլեգաների հետ:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am