Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կյանքի է կոչվել Երևանի նորակառույց շենքերի գազամատակարարման՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի փորձնական ծրագիրը

Կյանքի է կոչվել Երևանի նորակառույց շենքերի գազամատակարարման՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի փորձնական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի է կոչվել Երևանի նորակառույց շենքերի գազամատակարարման՝ կառուցապատողների հայկական ասոցիացիայի փորձնական ծրագիրը։ Հարցը քննարկվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ պատասխանատու կառույցների, կառուցապատողների, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների հետ հանդիպման ընթացքում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի որոշ թաղամասեր ու նորակառույց շենքեր այսօր գազիֆիկացված չեն: Պատճառը՝ ենթակառուցվածքների բացակայությունն է: Քաղաքում գազամատակարարման խնդիրները քննարկվել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ պատասխանատու կառույցների, կառուցապատողների, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների հետ հանդիպման ընթացքում:

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ներկայացրել է խնդրի լուծման իր տարբերակը: Փորձնական ծրագիրն արդեն կյանքի է կոչվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am