Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի, ավելի քան 240 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Վերջին տվյալներով՝ հզոր երկրաշարժի և դրան հաջորդող հետցնցումների հետևանքով ավելի քան 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որում ներգրավվել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։

Հունվարի 4-ին փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած տարեց կնոջ, որն ավելի քան 72 ժամ անցկացրել էր փլատակներում։ Կան հաղորդումներ, որ դեռ 40 մարդ գտնվում է շենքերի փլատակներում։  

Որոնողափրկարարական գործողություններին խոչընդոտում են նաև վնասված ճանապարհները, ինչի պատճառով  առնվազն 700 մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Տասնյակ հազարավոր տներ զրկվել են էլեկտրական հոսանքից և ջրից։

Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, հրդեհները ոչնչացրել են ևս 200 շինություն։ Տեղի իշխանությունները նախազգուշացնում են, որ այդ տվյալները վերջնական չեն, քանի որ շարունակվում է վնասի չափի գնահատումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am