Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԱՄՆ սենատը տապալել է Թուրքիային F-16-երի վաճառքն արգելափակող նախաձեռնությունը

ԱՄՆ սենատը տապալել է Թուրքիային F-16-երի վաճառքն արգելափակող 
նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Սենատը տապալել է Թուրքիային 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը դադարեցնելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կործանիչների վաճառքին հավանություն էր տվել այն բանից հետո, երբ Թուրքիան հաստատեց Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Սենատը 79 «կողմ», 13 «դեմ» ձայներով դեմ է քվեարկել հանրապետական սենատոր Ռենդ Փոլի կողմից ներկայացված օրինագծին, որը պահանջում էր չհաստատել վաճառքը:

Քվեարկությունից առաջ Փոլը քննադատել է Թուրքիայի կառավարությանը և ասել, որ վաճառքի թույլտվությունը կքաջալերի նրա «վատ վարվելակերպը»:

Քվեարկությունից առաջ տարածած մամուլի հաղորդագրությունում սենատորը նշել է Անկարայի կողմից ՀԱՄԱՍ-ի աջակցության, Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, Ռուսաստանից С-400 համակարգերի ձեռքբերման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցության մասին։

«Թուրքիայի անսասան աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ նրա դաժան հակամարտությունում հանգեցրել է լայնածավալ զոհերի և աղետալի հումանիտար ճգնաժամի, որի հետևանքով ավելի քան 100 000 մարդ է տեղահանվել», - նշված է մամուլի հաղորդագրությունում:

Վաճառքի աջակիցներն էլ պնդել են, որ Վաշինգտոնի համար կարևոր է պահել ՆԱՏՕ-ի դաշնակցին տված խոստումը:

Բայդենի վարչակազմը Lockheed Martin ընկերության արտադրած 40 F-16-ներ և մոտ 80 արդիականացման սարքավորումների վաճառքը շարունակելու իր մտադրության մասին Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել էր հունվարի 26-ին՝ Անկարայի կողմից Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լիովին վավերացնելու հաջորդ օրը։

Թուրքիան F-16-եր ձեռք բերելու համար ԱՄՆ-ին դիմել էր դեռ 2021 թ․ հոկտեմբերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am