Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Samsung-ը զուտ շահույթի 52 տոկոս անկում Է արձանարգել

Samsung-ը զուտ շահույթի 52 տոկոս անկում Է արձանարգել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում ընկել Է 52 տոկոսով՝ մինչեւ 6,29 տրլն հարավկորեական վոն (5,4 մլրդ դոլար)՝ հիշողության չիպերի թույլ պահանջարկի պատճառով: Ընկերության մեկ տարի առաջվա եռամսյակային շահույթը հասել Էր ռեկորդային 13,15 տրլն վոնի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օպերացիոն շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմել Է 7,78 տրլն վոն՝ մեկ տարի առաջվա 17,57 տրիլիոնի դիմաց: Samsung-ի հասույթը նվազել Է 5,3 տոկոսով՝ մինչեւ 62 տրլն վոն: Կիսահաղորդիչների արտադրության ստորաբաժանման հասույթը նվազել Է 29 տոկոսով՝ մինչեւ 17,59 տրլն վոն, օպերացիոն շահույթն ընկել Է 78 տոկոսով՝ մինչեւ 3,05 տրլն վոն: Դիսփլեյների թողարկման բիզնեսի կոնսոլիդացված հասույթը նվազել Է 8 տոկոսով՝ մինչեւ 9,26 տրլն վոն, իսկ օպերացիոն շահույթն աճել Է 6,4 տոկոսով՝ մինչեւ 1,17 տրլն վոն:

ՏՏ-ի եւ շարժական հաղորդակցությունների ստորաբաժանումն ստացել Է 29,25 տրլն վոնի (աճը՝ 17 տոկոս) հասույթ եւ օպերացիոն շահույթ՝ 2,92 տրլն վոնի չափով (աճը՝ 31,5 տոկոս): Սպառողական Էլեկտրոնիկայի արտադրության ստորաբաժանման եկամուտները, որի մեջ մտնում Է հեռուստացույցների թողարկման բիզնեսը, կազմել են 10,93 տրլն վոն (աճը՝ 7 տոկոս), օպերացիոն շահույթը՝ 0,55 տրլն վոն (աննշան նվազում): Samsung-ի բաժնետոմսերի գնանշումները չեն փոխվել հոկտեմբերի 31-ի սակարկությունների արդյունքներով: Տարեսկզբից ընկերության կապիտալիզացիան աճել Է ավելի քան 30 տոկոսով եւ գերազանցում Է 347 տրլն վոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am