Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Podcast. Զեղչով գրքեր, հետաքրքիր հանդիպումներ, խաղարկություններ. մոտենում է ընթերցասերների սպասված տոնը՝ «Գրքի օր ու գիշեր-2021»-ը

Podcast. Զեղչով գրքեր, հետաքրքիր հանդիպումներ, խաղարկություններ. մոտենում է 
ընթերցասերների սպասված տոնը՝ «Գրքի օր ու գիշեր-2021»-ը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գրի ու գրականության հանդեպ հանրության լայն շրջանակի սերն ու հետաքրքրությունն առավել մեծացնելու նպատակով «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Գրքի օր ու գիշեր-2021»-ը:

«Արմենպրես»-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է «Բուկինիստ»-ի հիմնադիր Խաչիկ Վարդանյանի հետ, որը պատմում է՝ «Գրքի գիշեր» կազմակերպելու  գաղափարը ծնվել է վեց տարի առաջ:

«Տոնի շրջանակում երեկոյան 18:00-22:00-ը «Բուկինիստ» գրախանութների ցանցում ներկայացված գրքերը, տարբեր պարագաները վաճառվել են 30 տոկոս զեղչով: Դա գրեթե ինքնարժեք է: Ընթերցողին հնարավորություն է տրվում երեսուն տոկոսով ավելի շատ գիրք գնել: Նախորդ տարի համավարակի պատճառով հերթերից և վարակի տարածումից խուսափելու նպատակով  տոնը վերածեցինք «Գրքի օր ու գիշեր»-ի: Այս տարի ևս այդպես ենք արել: Այսինքն՝ նոյեմբերի 4-ին առավոտյան 10:00-ից երեկոյան 22:00-ը գրախանութը գրքերը վաճառելու է զեղչով: Իսկ  22:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 10:00-ը վաճառքը շարունակվելու է առցանց՝ books.am հարթակում»,-շեշտում է  Վարդանյանը:

Միջոցառումը լինելու է «Բուկինիստի» բոլոր երևանյան գրախանութներում, Սևանի, Դիլիջանի գրախանութներում, ինչպես նաև ընկերության հետ աշխատող Արմավիրի, Մասիսի, Գորիսի և Կապանի գրախանութներում:

Տոնի շրջանակում սպասվում է թեյախմություն, սուրճի հյուրասիրություն, գրքի սիրված հերոսների հետ լուսանկարվելու հնարավորություն, ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, խաղարկություն և մի շարք անակնկալներ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am