Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՌԴ Սեւծովյան նավատորմն սկսել Է հսկել Mount Whitney ամերիկյան նավին

ՌԴ Սեւծովյան նավատորմն սկսել Է հսկել Mount Whitney ամերիկյան նավին
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Սեւծովյան նավատորմը Mount Whitney ամերիկյան նավի գործողություններն Է հսկում Սեւ ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում (ՊԿԱԿ):

Նավը Սեւ ծովի ջրատարածք Է մտել նոյեմբերի 4-ին: Ավելի վաղ հոկտեմբերի 30-ին Սեւ ծով Է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Porter Էսկադրային ականակիրը, որը հանդերձված Է Tomahawk թեւավոր հրթիռներով, հաղորդել Է ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմը: ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի տվյալներով՝ ռուսաստանցի զինվորականներն անմիջապես սկսել են նրանց հսկել:

USS Mount Whitney նավը ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմի ֆլագմանն Է: Այն նախատեսված Է ռազմածովային ուժերի գործողությունների կառավարման եւ համակարգման համար: Այն բազմաթիվ սարքեր ունի ռադիոտեխնիկական հետախուզություն վարելու, օդային, վերջրյա, ընդջրյա իրադրությունը հսկելու համար՝ ի շահ մարտանավերի: Նավը պաշտպանված կապուղիների միջոցով կարող Է իրական ժամանակում մեծ ծավալի տվյալներ փոխանցել եւ ընդունել Երկրի ցանկացած կետում՝: Այդ ամենն ամերիկյան հրամանատարությանը թույլ Է տալիս ժամանակին ստանալ առավել մեծ չափով հետախուզական եւ օպերատիվ օժանդակություն, որը հասանելի Է ամերիկյան նավատորմին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am