Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը պատմություն կերտելով՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում է

«Փյունիկ»-ը պատմություն կերտելով՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ 
փուլում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը պատմական արդյունք է գրանցել` դուրս գալով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին և դուրս է եկել ՉԼ որակավորման երրորդ փուլ:

Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Ժունինյոն, Լուկա Յուրիչիչը (դուբլ) և Յուսուֆ Օտուբանջոն:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա»-ն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am