Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի 
սպառնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Արցախի Պաշտպանության բանակը մանրամասներ է ներկայացրել շփման գծում վիրավորված զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ՊԲ-ն տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

«Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ  զինծառայող  Ալբերտ Վլադիկի  Բախշիյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրությունում:       

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am