Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Իտալացի սենատորը քննադատել է գործընկերոջը Խոջալուի դեպքերի միակողմանի ադրբեջանամետ ներկայացման համար

Իտալացի սենատորը քննադատել է գործընկերոջը Խոջալուի դեպքերի միակողմանի 
ադրբեջանամետ ներկայացման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սենատի նիստի ավարտին սենատոր Մարիա Ռիձձոտին (Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ) փետրվարի 21-ին ելույթ է ունեցել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ՝ ամբողջովին արտահայտելով ադրբեջանական տեսակետները և կոչ արել փետրվարի 26-ը հռչակել Սենատում «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակի օր:

Ռիձձոտիի ելույթը աջակցություն չի ստացել Սենատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին սենատի նիստի ավարտին սենատոր Ալդո Դի Բիաջիոն հանդես է եկել Մարիա Ռիձձոտիի ելույթի քննադատությամբ` նշելով, որ այն շատ միակողմանի բնույթ է կրում և հենվում միայն ադրբեջանական ապատեղեկատվության վրա:

Սենատորն իր ելույթում նշում է, որ անդրադարձ կատարել Խոջալուի իրադարձություններին և խոսել «ցեղասպանության» մասին, նշանակում է ընդունել միակողմանի տեսակետ, որը պատշաճորեն համակարգված է Բաքվի կառավարության կողմից, սակայն հերքված  փաստերով:  «Չկա որևէ հղում ոչ այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վերահաստատել են իրենց ինքնորոշման իրավունքը անկախության համար հանրաքվեի միջոցով»,- ասել է իտալացի սենատորը: Դի Բիաջիոն շեշտում է նաև, որ գործընկերոջ ելույթում անտեսվել են Բաքվի կառավարության սադրանքները և հայատյացությունը, որոնք խոչընդոտում են Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ կարգավորման բանակցությունների առաջընթացին:

«Անտեսել  այս ամենը՝ նշանակում է անտեսել փաստերը և  փոխանցել մասնակի տեղեկատվություն, ինչի դեպքում կա վտանգ, որ այն կարող է ընդունվել որպես  ճշմարտություն, քանի որ հարցը  բարձրացվել է Հանրապետության Սենատի պես հեղինակավոր հաստատությունում, մինչդեռ սա շատ լուրջ երկիր է»,- ամփոփել է Ալդո Դի Բիաջիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am