Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարումը լուրջ իրարանցում է առաջացրել Ադրբեջանի արտաքին գերատեսչությունում

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարումը լուրջ իրարանցում է 
առաջացրել Ադրբեջանի արտաքին գերատեսչությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գործող «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարման վերաբերյալ ՌԴ գերագույն դատարանի որոշումը լուրջ իրարանցում  է առաջացրել Ադրբեջանում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվականը:

«Մենք Ռուսաստանի գերագույն դատարանի որոշումը համարում ենք Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական քայլ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

«Մենք այս ամենը բացասական ենք գնահատում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների և երկու երկրների միջմշակութային երկխոսության տեսանկյունից»,- հավելել է նա:

Հիքմեթ Գաջիևը, առիթը բաց չթողնելով, ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած անհաջողության մեջ մեղադրել է հայերին:

«Մենք գալիս ենք այն եզրակացության, որ ռուսաստանահայ սփյուռքը կարողանում է լուրջ ազդեցություն ունենալ Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա: Վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան ուժգին կարող է լինել հայկական քաղաքականության հարվածը ռուս-ադրբեջանական հարաբերություններին»,-ավելացրել է Գաջիևը:

Նրա խոսքով` «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարումը  աջակցություն է Ռուսաստանի հայերի միությանը:

«Այս ամենը կարող է ընկալվել որպես անհամաչափ մոտեցում Ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցիների նկատմամբ և դա կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի ստանձնած միջնորդական դերի վրա»,- եզրափակել է նա:

Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը` մայիսի վճիռ է կայացրել 15–ին «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ:

Համառուսաստանյան ադրբե«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարման պատճառը եղել է նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը:ջանական կոնգրեսը հիմնվել է 2001-ին:

Կոնգրեսի գործունեության առանցքը եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ուժեղացումը և այս բնագավառում ունի մի շարք հաջողված ծրագրեր:

Ներկայումս Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը Ռուսաստանի 67 մարզերում ունի 73 մարզային գրասենյակներ:

ՌԴ արդարադատության նախարարությունը կոնգրեսի լուծարման պահանջով հանդես է եկել, քանի որ կազմակերպությունը իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը:

Կոնգրեսի լուծարման վերաբերյալ տեղեկությունները լուրջ իրարանցում են առաջացրել, թե Ադրբեջանում, թե Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am