Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վրաստանում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ տեղի ընտրությունները ժողովրդավարության թեստ կդառնան

Վրաստանում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ տեղի ընտրությունները 
ժողովրդավարության թեստ կդառնան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարության թեստ կդառնան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը:

«Այսօր ընտրությունների օրն է։ Այն յուրահատուկ օր է ցանկացած ժողովրդավար երկրի համար։ Ես հույս ունեմ և հավատում եմ, որ այսօր ընտրողները կկարողանան մասնակցել ընտրություններին հանգիստ և խաղաղ պայմաններում։ Այն Վրաստանի ապագայի համար կարևոր և ժողովրդավարության թետի օր է»,- նշել է ԵՄ դեսպանը։

Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընդհանուր առմամբ, ընտրողների թիվը կազմում է 3 մլն 497 հազար 345 հոգի։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 16 թեկնածու։ Դա ռեկորդային թիվ է տեղական ընտրությունների ողջ պատմության ընթացքում։ Նրանց թվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 քաղաքական գործիչ՝ գործող քաղաքապետ Կախա Կալաձեն, ամենախոշոր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան և նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am